Wednesday, December 10Լուրեր Արցախից
Shadow

Ազատ կարծիք

Հեղինակային ազատ կարծիքներ

Սկսենք գրել

Սկսենք գրել

Ազատ կարծիք
Այսօր աշխարհը գտնվում է ճակատագրական փոփոխությունների ընթացքում. փոխվում է բառացիորեն ամեն ինչ: Մարդկանց մեջ առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն անգամ չգիտեն, թե որտեղ փնտրել: Մարդը չի կարողանում քայլ անել, քանի որ անհետացել են սովորական դարձած նախկին հենարանները։ Նա կորցնում է ինքն իրեն: Համաձայն որոշ աղբյուրների՝ աշխարհում դեպրեսիայով տառապող մարդկանց թիվը մոտենում է երեք հարյուր միլիոնին, տարեկան տեղի են ունենում ութ հարյուր հազարից ավելի ինքնասպանություններ։ Այս թիվը շատ ավելի մեծ է, քան պատերազմներում զոհվածներինն ու սպանությունների հետեւանքով մահացածներինը։ Իրականությունն այսպիսին է. մարդը չի կարողանում գտնել ինքն իրեն, իր գոյության իմաստը։ Կտրվել է մարդու կապը իր Բարձր Ես-ի հետ։ Մեծատառով եմ գրում «Ես» բառը, քանի որ նկատի չունեմ այն, ինչ մենք սովորաբար հասկանում ...