ԼՂ կարգավորման չմարված հրդեհը
2001-ի «եռուն» օրերին, երբ Ստեփանակերտում գրեթե բոլորը հավատացած էին, որ Քիուեսթում Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը վերջնական համաձայնության կգան, եւ Արցախը նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի միջանցքի տարածքով կմիավորվի Հայաստանին, «Գերագույն խորհուրդ» ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանից հրավեր ստացա՝ մասնակցելու ԼՂ կարգավորման թեմայով քննարկման։
Ներկա էին նաեւ Երեւանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։ Ընդմիջմանն ինձ մոտեցավ անծանոթ մի երիտասարդ եւ ասաց, որ Իրանի դեսպանատան ներկայացուցիչը հետաքրքրված է իմ ելույթով, կուզենար առանձին հանդիպում ունենալ։
Նման լիազորություն ես չունեի, ուստի պատասխանեցի, որ շտապ Արցախ եմ վերադառնում, ցավում եմ, բայց ժամանակս չի ներում։ Նա էլ իր հերթին ափսոսանք հայտնեց, եւ մենք քաղաքավարի բաժանվեցինք։ Իսկ ելույթում ասել էի, որ անթույլատրելի է Լեռնային Ղա...
